Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շրջափակված է աշխարհում ապրող տասը միլիոն հայությունը

Շրջափակված է աշխարհում ապրող տասը միլիոն հայությունը
13.09.2023 | 14:05

Փորը կուշտ, տակը չոր երևանցիների մի խումբ, որ հաստատ ո՛չ Արցախի տեղը գիտի, ո՛չ էլ արցախցուն է ճանաչում, խոսքները մեկ արած ՖԲ-ում նախատում, պարսավում են ռուսական հումանիտար օգնությունն Ակնայով (Աղդամով) ներս թողնելու համար:

Երկար ժամանակ մտածում էի նման գրություններին բանի տեղ չդնել, բայց երբ գրության հեղինակների անգրագետ, տառասխալներով նույնանման ձեռագիրը տեսա, հասկացա, որ սա էլ հերթական պատվերն է վարկաբեկել Արցախը, արցախցուն:

Մեկը մինչև անգամ հաստատ համոզված էր, որ օգնությունը Բաքվից է, բայց ռուսական փաթեթավորմամբ:

Կարծես ինքը ներկա է եղել փաթեթավորմանը:

Փորը կուշտ, տակը չոր երևանցիներ, եթե կարծում եք, թե դուք, մենք, ապահավոգրված ենք շրջափակումից, չարաչար սխալվում եք:

Հիշեք, որ Արցախի 120 հազար հայությունը չէր շրջափակված, այլ աշխարհում ապրող տասը միլիոն հայությունը:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ